02  04  2018

Լրացավ ապրիլյան պատերազմի երկու տարին

Լրացավ ապրիլյան պատերազմի երկու տարին

2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկեց պատերազմական գործողություններ: Ապրիլի լույս երկուսի գիշերը սկսված գործողություններն տևեցին չորս օր, որի ընթացքում ադրբեջանական բանակը կիրառեց իր զինանոցի գրեթե ողջ զինատեսակները: Հակառակորդը հարվածներ հասցրեց նաև խաղաղ բնակավայրերին, զոհվեցին և վիրավորվեցին խաղաղ բնակիչներ և երեխաներ:

ՌԴ միջնորդությամբ, ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու բանավոր համաձայնություն ձեռք բերվեց, ժամը 12:00-ի դրությամբ դադարեցվեցին ռազմական գործողությունները: Մարտական գործողությունների հետևանքով Հայկական կողմը տվեց 110 զոհ և 120 վիրավոր: Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարեց 31 զոհի մասին, թեև զանազան ապացույցներ կան 300-ից ավելի զոհի մասին: Մեծ են նաև Ադրբեջանի տեխնիկական կորուստները՝ 24 տանկ, հրանետ, Հետևակի մարտական մեքենա, զրահապատ մեքենա, Գրադ, անօդաչուներ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ