30  03  2018

Ռուսաստանն արտաքսում է լեհ, լիտվացի, լատվիացի, իտալացի, չեխ դիվանագետների

Ռուսաստանն արտաքսում է լեհ, լիտվացի, լատվիացի, իտալացի, չեխ դիվանագետների

Ռուսաստանն արտաքսում է մի շարք երկրների դիվանագետներին՝ ի պատասխան ռուս դիվանագետների արտաքսման: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Հիշեցնենք՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուս դիվանագետների արտաքսումը հայելային պատասխան է ստանալու:

Այսպես՝ Ռուսաստանը պետք է լքեն 4 լեհ, 3-ական լիտվացի և չեխ, 2 իտալացի, 1 լատվիացի դիվանագետ։

Նաև արտաքսվում են Նիդեռլանդների դիվանագիտական ներկայացուցչության 2 աշխատակից և էստոնացի ռազմական կցորդ Տոոմաս Պեդան։ Նրանք բոլորը պետք է լքեն երկիրը մինչև ապրիլի 7-ը։

ՌԴ ԱԳՆ-ն Լոնդոնից պահանջել է հավասարեցնել Ռուսաստանում իր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների ընդհանուր թիվը Մեծ Բրիտանիայում ռուսական դիվանագիտական աշխատակիցներին:

Սկրիպալի գործը սպառնում է առավել կոշտ շարունակություն ստանալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ