21 03 2018

Հրայր Թովմասյանը՝ Սահմանադրական դատարանի նախագահ



ՀՀ Ազգային ժողովը մարտի 21-ին փակ գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրեց միակ թեկնածու Հրայր Թովմասյանին:

Քվեարկությանը մասնակցել է 94 պատգամավոր: Քվեատուփում եղել է 93 քվեաթերթիկ, 2 ձայն եղել է անվավեր: Պատգամավորներից 64-ը կողմ է քվեարկել թեկնածությանը, 27-ը՝ դեմ:

Հիշեցնենք, որ մարտի 8-ից դադարեցվել էին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները։ ԱԺ նախագահը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել էր Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

Հրայր Թովմասյանը մարտի 2-ին ընտրվեց ՍԴ անդամ:

Գագիկ Հարությունյանն էլ ղեկավարում է բարձրագույն դատական խորհուրդը:

Հրայր Թովմասյանը 48 տարեկան է, իրավաբան է, դասախոս, 2013-14 թվականներին եղել է արդարադատության նախարար, 2014-17թթ. Եղել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, 2017 թվականին ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր:

Եղել է նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ:

ՀՀԿ անդամ է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ