20 03 2018

Նախագահ Արմեն Սարգսյանի երդման վայրը որոշվեց. Այն խորհրդարանում չի լինի

Նախագահ Արմեն Սարգսյանի երդման վայրը որոշվեց. Այն խորհրդարանում չի լինի

Մարտի 19-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Քննարկվել և հաստատվել է «Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված 2018 թվականի ապրիլի 9-ի հատուկ նիստը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարելու և նիստի անցկացման կարգը սահմանելու մասին» ԱԺ խորհրդի որոշման նախագիծը: Այս մասին հայտնում է ԱԺ կայքը:

Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված ապրիլի 9-ի Ազգային ժողովի հատուկ նիստը կգումարվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ժամը 12:00-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ