16 03 2018

Նախկին լրտեսի թունավորման մեջ Մեծ Բրիտանիան մեղադրում է Պուտինին

Նախկին լրտեսի թունավորման մեջ Մեծ Բրիտանիան մեղադրում է Պուտինին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լոնդոնի գործողություններին Ռուսաստանի պատասխան քայլերն իրենց երկար սպասել չեն տա. հայտնում է РИА Новости-ն: «Այդ իմաստով բնական է, որ մեր բոլոր քայլերը մտածված կլինեն և ամբողջովին կհամապատասխանեն մեր շահերին»,- ասել է Պեսկովը: Ըստ նրա` պատասխան քայլերին պետք է սպասել ամեն վայրկյան`ինչպես նախագահական ընտրություններից առաջ, այնպես էլ` հետո:

Իսկ ահա Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը նշել է, որ Մեծ Բրիտանիայի տարածքում քիմիական զենք կիրառելու հրամանը, ամենայն հավանականությամբ, տվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հայտնում է Медуза-ն: «Մենք կարծում ենք, որ հավանական է, որ Բրիտանիայի, Եվրոպայի փողոցներում նյարդա-պարալիտիկ նյութ կիրառելու հրաման տալը նրա որոշումն է եղել` Երկրորդ համաշխարհայինից ի վեր առաջին անգամ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 14-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին էր մեղադրել ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ և հայտնել 23 ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին: Պաշտոնական Մոսկվան քանիցս հերքեց մեղադրանքները՝ սպառնալով կոշտ պատասխաններով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ