15  03  2018

Ո՞ր պաշտոնյաները չեն կարողանա նախընտրական քարոզչությամբ զբաղվել

Ո՞ր պաշտոնյաները չեն կարողանա նախընտրական քարոզչությամբ զբաղվել

ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում մարտի 15-ին քննարկվում էր ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Հիմնական զեկույցով հանդես եկավ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը: Նա նշեց, որ փոփոխություններով սահմանափակվելու են վարչական ռեսուրսի օգտագործումը նախընտրական քարոզչության ժամանակ ոչ միայն թեկնածուների, այլ մնացած բոլոր անձանց համար, մասնավորապես հանրային ծառայողների, որոնք հնարավորություն կարող են ունենալ օգտագործել վարչական ռեսուրսը՝ ի շահ որևէ թեկնածուի։

Ըստ փոխնախարարի սահմանափակումները վերբերում են նաև հանրային ծառայողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին, ինչպես նաև պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս:

Փոխնախարարի ներկայացմամբ, կան մի խումբ անձինք էլ, որոնց ընդհանրպես արգելվել է քարոչզություն իրականցնել: Դրանք են՝ դատավորները, դատախազները, քննչական մարմիններում, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, պրոբացիոն ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողները, զինծառայողները, ավելացվել է նաև ընտրական հանձնաժողովների անդամներին, բարեգործական և կրոնական կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա քաղաքացիներին եւ կազմակերպություններին, քաղաքացիություն չունեցող անձանց, Մարդու իրավունքների պաշտպանին, Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին, Հաշվեքննիչ պալատի անդամներին, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներին, ինքնավար մարմինների անդամներին։

Լրատվամիջոցների համար սահմանափակումները ևս հանվել են, և եթե նախկինում մեկ լրատվամիջոց կարող էր 50 լրագրող հավատարմագրել,այդ սահմանափակումը հանվել է: Վարչական պատասխանատվություն է նախատեսում վարչական ռեսուսրների օգատգործման համար, ինչպես նաև քրեական պատասախանատվություն է նախատեսվում քարոզչություն կատարելուն կամ կատարելուց հրաժարվելուն հարկադրելու համար:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված փոփոխությունը: Նա հարցրեց՝ արդյո՞ք իրավական պրակտիկայում նման երևույթներ բացահայտվել են, թե՞ սրանք զուտ տնտեսական փոփոխություններ են։ «Փաստերից առկայությունից ես տեղյակ չեմ, բայց կան մտահոգություններ, որ նման փաստեր եղել են կամ հնարավոր է՝ լինեն։ Միջազգային դիտորդների կողմից էլ են նման մտահոգություններ առաջ քաշվել, դրա համար մենք առաջարկում ենք նման փոփոխություններ»,- նշեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կրկին կոչ արեց հանրային ծառայողներին՝ մասնավորապես մանկավարժներին ընդհանրապես զրկել նախընտրական քարոզչություն իրականացնել: Փոխնախարարն էլ նկատեց, որ այդպես կսահմանափակվի մարդու հիմնարար իրավունքները։ Նույն մանկավարժը, բուժհաստատության աշխատողը, եթե ի պաշտոնե զբաղվի քարոզչությամբ, ապա նրանց համար վարչական պատասխանատվություն է նախատեսված:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ