13  03  2018

Դոնալդ Թրամփը Ռեքս Թիլերսոնին ազատել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից

Դոնալդ Թրամփը Ռեքս Թիլերսոնին ազատել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Նրան այդ պաշտոնում կփոխարինի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոն: Այդ մասին հայտնում է Washington Post-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյաներին:

«Ես հպարտ եմ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոյին մեր նոր պետքարտուղարի պաշտոնում նշանակելու առնչությամբ»,- հայտարարել է Թրամփը The Washington Post-ին ուղղված հաղորդագրությունում:

Թրամփը նորությունը հաստատել է նաև Twitter-ի իր էջում:

Դոնալդ Թրամփի խոսքերով Պոմպեոն «ֆանտաստիկ կերպով գլուխ կհանի գործից»։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Թիլերսոնից իր աշխատանքի համար, նաև ասել է Կենտրոնական հետախուզական վարչության նոր տնօրենի անունը։ Առաջին անգամ այդ կառույցը կղեկավարի կին` Ջինա Հեսպելը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ