13  03  2018

Արցախի նախագահի ԱՄՆ այցն անհանգստացնում է Ադրբեջանին

Արցախի նախագահի ԱՄՆ այցն անհանգստացնում է Ադրբեջանին

Մարտի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Միաժամանակ, Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտային Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում ասվում է, որ դեսպանը կանչվել է ԱԳՆ և նրան է փոխանցվել Ադրբեջանի արտգործնախարարության՝ ԱՄՆ պետքարտուղարությանն ուղղված բողոքի նոտան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ