12  03  2018

Սպանություն, որը հանգեցրեց երկու նախարարի հրաժարականի

Սպանություն, որը հանգեցրեց երկու նախարարի հրաժարականի

Սլովակիայի ներքին գործերի նախարար Ռոբերտ Կալինյակը հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է Interfax-ը: Հրաժարականի պատճառը լրագրող Յան Կուչակի սպանությունն է: Սլովակիայում իտալացի գործարարների, կառավարության ու մաֆիայի միջև կապերի ուսումնասիրմամբ զբաղվող լրագրողին և նրա ընկերուհուն սպանված էին հայտնաբերել տանը՝ Վելկա Մակա քաղաքում, փետրվարի 25-ին:

«Կարևոր է պահպանել երկրում կայունությունը, այդ պատճառով ես որոշել եմ հրաժարական տալ ներքին գործերի նախարարի պաշտոնից»,- հայտարարել է Կալինյակը:

Սլովակիայում բազմահազարանոց ցույցեր էին ընթանում ներքին գործերի նախարարի հրաժարականի պահանջով:

Հիշեցնենք, որ օրերս էլ հրաժարական տվեց Սլովակիայի մշակույթի նախարար Մարեկ Մադարիչը: Նախարարն անընդունելի էր համարել իր պաշտոնավարման օրոք Սլովակիայում լրագրողի սպանությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ