05  03  2018

Ռուսաստանում հարձակման է ենթարկվել նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը

Ռուսաստանում հարձակման է ենթարկվել նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը

«Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության կողմից Ռուսաստանի նախագահի թեկնածու  Քսենիա Սոբչակը հայտնել է իր վրա հարձակման մասին: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը: «Ինձ վրա հենց նոր մի մարդ հարձակվեց: Նա հրեց ինձ, և ես ընկա, ապա, ինչ-որ բան ինձ վրա թափելով, բղավեց. «Սա Ժիրինովսկու համար»: Մենք ոստիկանություն են կանչել»,- գրել է Սոբչակը թվիթերյան իր միկրոբլոգում:

Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի «Պետրովսկու» պալատից դուրս գալիս, որտեղ անցկացվում էր Միխայիլ Գորբաչովի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառում:

Տղամարդը ջուր թափել է Սոբչակի վրա, նրան ձերբակալել են անվտանգության աշխատակիցները:

Հիշեցնենք, որ օրերս «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում քննարկման ժամանակ Սոբչակը բաժակով ջուրը լցրել էր Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու վրա, երբ վերջինս վիրավորել էր նրան:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ