03 03 2018

2 բարոյական հրաժարական

2 բարոյական հրաժարական

Սլովակիայի մշակույթի նախարար Մարեկ Մադարիչը հրաժարական է տվել. Պատճառը լրագրող Յան Կուչակի սպանությունն է: Նախարարն անընդունելի է համարել իր պաշտոնավարման օրոք Սլովակիայում լրագրողի սպանությունը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Սլովակիայում իտալացի գործարարների ու մաֆիայի միջև կապերի ուսումնասիրմամբ զբաղվող լրագրողին և նրա ընկերուհուն սպանված էին հայտնաբերել տանը՝ Վելկա Մակա քաղաքում:ծ

 

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վիրավորելուց հետո հրաժարական է տվել Սպիտակ տան հեռահաղորդակցության հարցերով ղեկավար Հոուփ Հիքսին:

The Daily Mail-ը նշում է, որ Հոուփ Հիքսը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի առջև վկայություն տալու ժամանակ խոստովանել է, որ երբեմն ստում է Թրամփին, ինչից հետո վերջինս դժգոհել է՝ «Մի՞թե կարելի է այդքան հիմար լինել»: Սպիտակ տունը հերքել է, թե Թրամփը կշտամբել է Հիքսին: 29-ամյա նախկին մոդելը քարոզարշավի ժամանակ համարվում էր Թրամփի հավատարիմ աշխատողներից մեկը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ