16  02  2018

Եթե ինչ-որ բան են ներս մտցնում, չգիտես՝ ինչ է, ու վատ հոտ է գալիս, յուրաքանչյուր մարդու պատվի գործն է. Գալուստ Սահակյան

Եթե ինչ-որ բան են ներս մտցնում, չգիտես՝ ինչ է, ու վատ հոտ է գալիս, յուրաքանչյուր մարդու պատվի գործն է. Գալուստ Սահակյան

Նուբարաշենի կոյուղաջրերի խնդիրը չէր վերաբերում Երևանի քաղաքապետարանին, բայց ամեն դեպքում էլ խնդրի մասին կարելի էր ուղղակի հայտարարությամբ բարձրաձայնել: Լրագրողների հետ զրույցում ման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու նիստում ծեծկրտուքին: Նա նշեց, որ դժվարանում է ասել, թե ով է մեղավոր, քանի որ անձամբ ներկա չի գտնվել:

Գալուստ Սահակյանը, սակայն, ընդգծեց` դժվար թե Գոռ Վարդանյանը քաշած կլիներ կնոջը՝ կոչ անելով համեմատել ներկայիս իրավիճակը 90-ականների հետ ու տեսնել, թե որքան տարբերություն կա ներկայիս և այն ժամանակների քաղաքականության միջև: Նա նաև ավելացրեց, որ կարատե մարզաձևի ներկայացուցիչը երբեք բիրտ գործողություններ չի կարող կատարել, հատուկենտ դեպքեր են լինում, որ նա կարողանա ցույց տալ իր ունեցած ուժը:

«Եթե ինչ-որ բան են ներս մտցնում, չգիտես՝ ինչ է, ու վատ հոտ է գալիս, յուրաքանչյուր մարդու պատվի գործն է, այսինքն՝ ինչ-որ բան ես բերում, չես էլ մտածում, թե ինչի համար է բերվել: Ավագանու նիստի ընթացքում չի կարելի նման մոտեցում ցույց տալ», - նշեց նա։

Գալուստ Սահակյանը նշեց, որ միշտ էլ նման դեպքերում լինում են մարդիկ, որ ասում են մի կողմը ճիշտ է, մյուս կողմը սխալ, բայց դատախազությունն ամեն ինչ կպարզի: 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ