14  02  2018

Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է լայնածավալ ռազմական հակամարտության վերածվել. ԱՄՆ հետախուզություն

Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է լայնածավալ ռազմական հակամարտության վերածվել. ԱՄՆ հետախուզություն

Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական հակամարտության վերածվել, որը կարող է ներգրավել Ռուսաստանին  իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար: Այս մասին ասվում է Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսի «Սպառնալիքների համաշխարհային գնահատականը» զեկույցում, որտեղ ներկայացվում է 2018-ին ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքների գնահատականը:

Նշվում է, որ երկու կողմերի՝ փոխզիջմանը գնալու ցանկության բացակայությունը, այլ կողմերից ճնշման ավելացումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը և Հայաստանի կողմից նոր ռուսական զենքի ձեռքբերումը կարող են լայնածավալ ռազմական գործողությունների հանգեցնել 2018-ին:

Զեկույցում նշվում է, որ Կրեմլը կձգտի աջակցել  և հնարավորինս ընդլայնել բոլոր նախկին խորհրդային երկրների տարածքում իր ազդեցությունը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ