13  02  2018

Գարեգին Բեքչյանը լքում է Պոլիսը, նա հրաժեշտի նամակ է հղել

Գարեգին Բեքչյանը լքում է Պոլիսը, նա հրաժեշտի նամակ է հղել

Պոլսի հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնից ստիպողաբար հրաժարված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հրաժեշտի նամակ է հղել:

Ըստ «Ակօս»-ի՝ նամակում նա խոստովանում է, որ Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը ստանձնելու օրվանից չեն ստեղծվել այն պայմանները, որոնք հարկավոր էին արդար, ճիշտ ու թափանցիկ ընտրության համար: 

«Ցավոք, այն որոշումը, որը թվում է, թե ինձ է թիրախավորում, իրականում նպատակ ունի տապալել Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրություններն ու արդյունք է բավականին երկար ու լավ ծրագրված մի նախաձեռնության»,- նշել է Բեքչյանը՝ հույս հայտնելով, որ կատարվածը հայ համայնքի համար դաս կլինի:

 

Եզրափակելով նամակը՝ նա հայտնել է, որ ստիպված լքում է Ստամբուլը: 

 

«Թեկուզ չուզելով՝ ստիպված եմ լքել Ստամբուլը, ուր երջանիկ եմ եղել այստեղ ապրելու ու ձեզ հետ լինելու համար»,- գրել է Բեքչյանը՝ նշելով, որ այսուհետ իր ժամանակը կանցկացնի` աղոթելով արդեն երկար ժամանակ կոմայի մեջ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի, նրա դժբախտ մոր՝ Մարի Մութաֆյանի, ինչպես նաև կրոնական իր եղբայրների համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Պոլսո պատրիարքարանում տեղի է ունեցել հոգևոր խորհրդի արտահերթ ժողով, որի  ընթացքում որոշվել է, որ Արամ աքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի մնալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ