13  02  2018

Սահակաշվիլին հրապարակել է իր ձերբակալության տեսանյութը



Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլին իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում նոր տեսանյութ է հրապարակել փետրվարի 13-ին Կիևում իր ձերբակալման վերաբերյալ:

«Հարվածում էին նրա դեմքին, մինչև ինքնաթիռ ընկած ամբողջ ճանապարհին փակում էին աչքերն ու բերանը, սպառնում էին կրակել, սեղմած էին պահում միկրոավտոբուսի ու ուղղաթիռի հատակին»,- գրված է տեսանյութին կից նկարագրությունում:

Հրապարակված կադրերում երևում է՝ ինչպես է կամուֆլյաժ հագած 10-ից ավելի մարդ ներխուժում ռեստորան, որտեղ գտնվում էր Սաակաշվիլին, ու մազերից բռնած՝ նրան դուրս բերում փողոց:

Սաակաշվիլին նաև հայտարարել է, որ եթե Եվրամիությունը և, մասնավորապես, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ոչինչ չձեռնարկեն՝ Ուկրաինան կկործանվի:

«Կիևի սրճարաններից մեկում ինձ վրա հարձակվեցին դիմակավոր մարդիկ, նրանք առևանգեցին ինձ, սպառնում էին, և մասնավոր ինքնաթիռով դուրս բերեցին ինձ Լեհաստան: Այս ակցիայի հետևում կանգնած է կոռումպացված ուկրաինացի նախագահ Պյոտր Պորոշենկոն», - ասել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին նախօրեին արտաքսվել է Ուկրաինայից Լեհաստան: Սահակաշվիլու փաստաբան Ռուսլան Չերնոլուցկին էլ հայտարարել է, որ Միխեյիլ Սաակաշվիլու՝ Ուկրաինայից արտաքսման համար հիմքեր չկան:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ