12  02  2018

Սահակաշվիլին արտաքսվել է Լեհաստան

Սահակաշվիլին արտաքսվել է Լեհաստան

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին արտաքսվել է եհաստան։ Այս մասին հայտնում է ria.ru–ն։ Ինչպես արդեն նշել ենք, նրան առևանգել էին Կիևի "Սուլուգունի" ռեստորանից: Ուժային կառույցները հերքել էին կապը առևանգման հետ:

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն ասել է, թե Սահակաշվիլու ընտրությունը մեծ չէ. նա կարող է կամավոր կերպով վերամիավորել ընտանիքը և մեկնել Հոլանդիա ցանկացած ժամանակ: Կարող է ոչ կամավոր կերպով արտաքսվել այն երկիր, որտեղից եկել է, այսինքն՝ Լեհաստան, կամ կարող է արտահանձնվել Վրաստանին:

Սահակաշվիլու փաստաբան Ռուսլան Չերնոլուցկին էլ հայտարարել է, որ Միխեյիլ Սաակաշվիլու՝ Ուկրաինայից արտաքսման համար հիմքեր չկան:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ