09  02  2018

Ադրբեջանը ցանկանում է «վերադարձնել իր պատմական հողը»՝ Երևանը

Ադրբեջանը ցանկանում է «վերադարձնել իր պատմական հողը»՝ Երևանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության նիստի ժամանակ  ելույթ ունենալիս, պատմել է իրենց երկրի ստրատեգիական նպատակների մասին՝ կապված Հայաստանի հետ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

«Երևանը մեր պատմական տարածքն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք մեր պատմական հողեր: Սա մեր քաղաքական ու ստրատեգիական նպատակներից է, որին մենք է պետք է հասնենք կամաց-կամաց»,- ասել է Ալիևը:

Նա նաև հավելել է՝ ուրախ է, որ իրենց հողերի մասին գրում են գիտական հոդվածներ, նկարահանում ֆիլմեր, իսկ ադրբեջանական երիտասարդությունն ու միջազգային հանրությունը պետք է անպայման իմանան, որ Երևանյան խանությունը, Զանգեզուրը իրենց «պատմական հողերն են»:

Նշենք, որ Ալիևի այս հայտարարությանը արձագանքել են ՀՀ արտգործնախարարությունը, ինչպես նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը:

ՀՀ արտգործնախարարությունում կարծում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը նախընտրական քարոզարշավի սկիզբն է։ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն այս մասին գրել է Twitter-ի իր էջում։

«Ադրբեջանի գերագույն սիրաճնշիկը (давлин) սկսել է իր «նախընտրական» արշավը: Ու գնաց… Ի դեպ, հենց նա է ասել, որ Ադրբեջանում ապահովված են բոլոր հիմնարար ազատությունները»,- գրել է Բալայանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը հոկտեմբերին հերթական նախագահական ընտությունների փոխարեն ապրիլին նշանակել է արտահերթ նախագահական ընտրություններ:

ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Ժարիխինը «Ռիո Նովոստի»-ին ասել է, որ Երևանը «վերադարձնելու» մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը կապված են նախընտրական քարոզարշավի մեկնարկի և իր կողմն արմատական տրամադրված ընտրողներին գրավելու ցանկության հետ:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ