25  01  2018

Ի՞նչ է փոխվելու կառավարությունում ապրիլի 9-ից հետո

Ի՞նչ է փոխվելու կառավարությունում ապրիլի 9-ից հետո

ՀՀ Արդարադատության նախարարությունը հանրության քննարկմանն է ներկայացրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որը որոշ փոփոխություններ է սահմանում կառավարության կազմում, մասնավորապես ներդրվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը:

Ապրիլին ձևավորվելիք նոր կառավարությունը բաղկացած կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և 18 նախարարներից:

Նախարարությունների թիվը մնում է նույնը:

  1. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը.
  2. առողջապահության նախարարությունը.
  3. արդարադատության նախարարությունը.
  4. արտակարգ իրավիճակների նախարարությունը.
  5. արտաքին գործերի նախարարությունը.
  6. բնապահպանության նախարարությունը.
  7. գյուղատնտեսության նախարարությունը.
  8. էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը.
  9. կրթության և գիտության նախարարությունը.
  10. մշակույթի նախարարությունը.
  11. միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը.
  12. պաշտպանության նախարարությունը.
  13. սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը.
  14. սփյուռքի նախարարությունը.
  15. տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը.
  16. տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը.
  17. տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը.
  18. ֆինանսների նախարարությունը:

Նոր կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը 5-օրյա ժամկետում Հանրապետության նախագահին է ներկայացնում առաջին փոխվարչապետի, փոխվարչապետների և նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն, որը ներառում է համապատասխան թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը և համապատասխան պաշտոնը, որտեղ առաջարկվում է նշանակել նրան:

Նախարարի թեկնածուի՝ այդ պաշտոնին համապատասխանությունը կստուգի Սահմանադրական դատարանը:

Նոր նախարարները երդվելու են ՀՀ նախագահի նստավայրում։

Կառավարությանը ենթակա մարմինները 12-ն են՝

  1. Պետական եկամուտների կոմիտեն
  2. Քաղաքաշինության կոմիտեն
  3. Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն
  4. Վիճակագրական կոմիտեն
  5. Առողջապահական տեսչական մարմինը
  6. Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը
  7. Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը
  8. Գյուղատնտեսական տեխնիկայի տեսչական մարմինը
  9. Էներգետիկայի տեսչական մարմինը
  10. Կրթության տեսչական մարմինը
  11. Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը
  12. Տրանսպորտի տեսչական մարմինը:

Նախարարություններին ենթակա մարմիններըի թիվը 18 է՝

  1. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը
  2. Քրեակատարողական ծառայությունը
  3. Պրոբացիոն ծառայությունը
  4. Սննդամթերքի անվտանգության ծառայությունը
  5. Փրկարար ծառայությունը
  6. Սոցիալական ապահովության ծառայությունը
  7. Պետական արարողակարգի ծառայությունը
  8. Միգրացիոն ծառայությունը
  9. Ջրային կոմիտեն
  10. Գիտության կոմիտեն
  11. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն
  12. Զբոսաշրջության կոմիտեն
  13. Ռազմարդյունաբերական կոմիտեն
  14. Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն
  15. Պետական գույքի կառավարման կոմիտեն
  16. Բարձրագույն որակավորման կոմիտեն
  17. Անտառային կոմիտեն
  18. Լեզվի կոմիտեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ