24  01  2018

Ֆրանսիայի նախագահը հոկտեմբերին Հայաստան կգա

Ֆրանսիայի նախագահը հոկտեմբերին Հայաստան կգա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերին պետական այցով կժամանի Հայաստան և կմասնակցի Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:

Այդ մասին Ֆրանսիայի նախագահը գրել է Twitter-ի իր էջում:

«Ես ներկա կլինեմ 2018 թվականի հոկտեմբերին Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին՝ մեր ֆրանկոֆոն քաղաքականությանը նոր խթան հաղորդելու համար»,- գրել է նա:

Ֆրանսիայի նախագահը նաև տեսանյութ է հրապարակել՝ գրելով. «Ֆրանսիան եղել է և միշտ կմնա Հայաստանի կողքին»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ