12  01  2018

Ինչպե՞ս և ե՞րբ տեղի կունենա վարչապետի ընտրությունը

Ինչպե՞ս և ե՞րբ տեղի կունենա վարչապետի ընտրությունը

Նոր սահմանադրությամբ, եթե ԱԺ պատգամավորների 1/4-ը կարող է նախագահի թեկնածու առաջադրել, ապա թիվ մեկ պաշտոնյայի՝ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն միայն խմբակցությունները:

Խմբակցությունները կարող են թեկնածու առաջադրել ապրիլի 9-ից՝ նախագահի՝ պաշտոնը ստանձնելու օրից սկսած՝ մեկշաբաթյա ժամկետում:

Վարչապետ կընտրվի այն թեկնածուն, որը կստանա 105 պատգամավորների ձայների կեսից ավելին: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Խորհրդարանի ընտրած թեկնածուին վարչապետ է նշանակելու հանրապետության նախագահը։

Նշանակվելուց հետո ՀՀ վարչապետը 5-օրյա ժամկետում առաջադրելու է փոխվարչապետներին, նախարարների թեկնածուներին և նախագահը նրանց նշանակում է եռօրյա ժամկետում: Սահմանադրությունը մինչև 3 փոխվարչապետի պաշտոն է արտոնում:

Վարչապետի ընտրությունից հետո 15 օրվա ընթացքում պետք է ձևավորվի կառավարություն:

Ստացվում է, որ ՀՀ կառավարական վերնախավի ողջ պատկերը կամբողջանա 4 ամիս անց:

ՀՀ նախագահի ընտրության կարգը՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ