08  01  2018

Թուրք-հայկական սահմանին պատ չի կառուցվի. Թուրքիայի ՆԳ նախարար

Թուրք-հայկական սահմանին պատ չի կառուցվի. Թուրքիայի ՆԳ նախարար

Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, թե Թուրքիա–Հայաստան և Թուրքիա–Վրաստան սահմանին պատ չի կառուցվելու։ Նա շեշտել է, թե Հայստանի և Վրաստանի հետ սահմանի երկայնքով պատ կառուցելու փոխարեն պարզապես կտեղադրվեն սահմանների անվտանգությունը հսկող էլեկտրոնային սարքավորումներ։

Սուլեյման Սոյլուն նշել է, թե Իրանի հետ սահմանին կառուցվող պատի 50 տոկոսն արդեն պատրաստ է։ Նա շեշտել է պատի կառուցման հարցում Իրանի կառուցողական դիրքորոշումը և օգնությունը։

Նշենք, որ ավելի վաղ թուրքական մամուլում հայտնվել էին տեղեկություններ, որ Թուրքիան նախատեսում է Հայաստանի և Վրաստանի հետ սահմանին ևս պատ կառուցել։ 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ