28  12  2017

Պատասխան՝ Թրամփին. Իրանի խորհրդարանը Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք է ճանաչել

Պատասխան՝ Թրամփին. Իրանի խորհրդարանը Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք է ճանաչել

Իրանի խորհրդարանը դեկտեմբերի 27-ին կայացած քվեարկության արդյունքում Երուսաղեմը ճանաչել է Պաղեստինի մայրաքաղաք. հայտնում է իրանական  Fars գործակալությունը:

Որոշմանը կողմ են քվեարկել ներկա բոլոր՝ 207 պատգամավորները:

Դեմ կամ ձեռնպահ չի եղել:

«Քվեարկությունն անցկացվել է ի պատասխան ԱՄՆ-ի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ու մուսուլմաններին հարված հասցնելու որոշման»,-հայտարարել է խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին:

Հիշեցնենք, որ Թրամփը դեկտեմբերի 6-ին հանդես եկավ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ սկանդալային հայտարարությամբ:

ԱՄՆ-ի դեմ է տրամադրված ոչ միայն ողջ մուսուլմանական աշխարհը, այլև շատ այլ երկրներ, տեղի ունեցան բախումներ Պաղեստինի և Իսրայելի և նրանց կողմնակիցների միջև աշխարհի տարբեր երկրներում:

ՄԱԿ-ն ԱՄՆ-ի քայլը դատապարտող բնաձև ընդունեց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ