20  12  2017

Շփումները հաճախակիացել են. Կրկին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Շփումները հաճախակիացել են. Կրկին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դեկտեմբերի 20-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար  Էդվարդ Նալբանդյանի հետ նոր հանդիպումը, հավանաբար, կկայանա հունվարի կեսին: Ստույգ ամսաթիվը, ըստ նրա, դժվար է ասել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ երկու երկրների արտգործնախարարների նախորդ հանդիպումը կայացել էր Վիեննայում՝ դեկտեմբերի 6-ին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ