19  12  2017

Իմ կարծիքով` Սերժ Ազատիչը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը. ՌԴ Պետդումայի պատգամավոր

Իմ կարծիքով` Սերժ Ազատիչը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը. ՌԴ Պետդումայի պատգամավոր

ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինի կարծիքով` 2018-ին Հայաստանում նախագահական համակարգից խորհրդարանականին անցնելու ընթացքում անձրի հատուկ փոփոխություններ չեն լինի:

«Իմ կարծիքով` Սերժ Ազատիչը նախագահի լիազորությունները դադարեցնելուց հետո կզբաղեցնի վարչապետի պաշտոնը»,- մամուլի ասուլիսում ասաց նա՝ հավելելով, թե Հայաստանն էլ կշարունակի ապրել առանց ներքին կտրուկ շրջադարձերի:

Ռուս պատգամավորն անդրադարձավ նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին՝ ասելով, թե անզգուշություն է եղել Ադրբեջանին զենք վաճառելու հարցում, հաշվի չէին առնվել Ադրբեջանի ագրեսիվությունն ու ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ցանկությունը: «Դա պետք է կանգնեցներ զենք վաճառողներին: Այդպես լինում է. երկրի մի գերատեսչությունը, օրինակ՝ Արտաքին գործերի նախարարությունը, զբաղվում է հիմնախնդրի կարգավորմամբ, իսկ այլ գերատեսչություններ փորձում են զբաղվել իրենց ապրանքի վաճառքով,- ասաց նա՝ հավելելով,- Կարծում եմ՝ եզրակացություններ արվել են, և նման դիսբալանս տարածաշրջանում այլևս թույլ չի տրվի»:

Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին էլ ասաց հետևյալը. «Մենք չենք համարում, որ Եվրամիության հետ Հայաստանի համաձայնագիր կնքելը սպառնալիք է՝ Ռուսաստանի ազգային շահերին ուղղված, եթե, իհարկե, այն չի խախտում Հայաստանի պարտավորվածությունները ԵԱՏՄ-ի շրջանակներում: Այո, մենք նկատի ենք առնում և ունենք իրավունք նկատի առնելու ոչ միայն Հայաստանը, այլ նաև աշխարհի հայերը դրական են տրամադրված Ռուսաստանի և  նրա քաղաքականության նկատմամբ, և շատ հաճախ սփյուռքում այդ մասին արտահայտվում են այլ երկրներում ապրող հայերը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ