07  12  2017

Պետգույքի օտարում, ազատ տնտեսական գոտու հիմնում, պահեստազորի բժիշկ սպաների զորակոչ. կառավարության նիստը



Դեկտեմբերի 7-ը կառավարության հերթական նիստի օրն է: Օրակարգում ներառվել է 61 հարց, որից 38-ը՝ չզեկուցվող, 2-ը՝ գաղտնի:

Գործադիրը՝

Փոփոխություն արեց տարբեր տարիներին ընդունած մի շարք որոշումներում:

Նվիրեց հողամաս:

Փոփոխություններ արեց 2017թ, պետբյուջեում:

Հավանություն տվեց հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին:

Անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնեց «Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին:

Ապրանք ներմուծելիս հարկային արտոնություն տվեց «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ին:

Հաստատեց Սյունիքի մարզի Մեղրու համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը:

400 մլն դրամ հատկացրեց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությանը:

Սահմանեց ավելացված արժեքի հարկից ազատվող թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ցանկը:

Գումար հատկացրեց պետական գույքի կառավարման վարչությանը, արդարադատության, տրանսպորտի, կապի և ՏՏ, մշակույթի նախարարություններին:

Որոշեց մասնավորեցնել Վարդենիսի պոլիկլինիկան, «Երառսպասարկում», «Նորք» հոգեբուժական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունները:

Մի շարք օրենսդրական փոփոխություններ արեց:

15 հազար եվրո վճարեց Եվրադատարանի վճռով:

Հրավիրեց խորհրդարանի արտահերթ նիստ՝ 14 օրակարգային հարցերով:

Ներեց գյուղացիների՝ 2011-16 թվականներին ստացած սերմերի և պարարտանյութի պարտքը:

Հայտարարեց զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու մասին:

Գործադիրի օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ:

Նիստն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ