06  12  2017

Իշխանությունն ուզում է, որ ժողովուրդը կախում ունենա 10 հազար դրամից. Նիկոլ Փաշինյանը մեղադրում է ընտրողներին



ԱԺ-ում ՀՀ 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Ասաց, որ 2018 թվականը լինելու է թանկացումների տարի, ինչն ընդունում է նաև կառավարությունը: «Կառավարությունը չի խոսում թանկացումների մասին, որպեսզի թանկացումները չգան: Սա պլատոնական արհամարհանք չէ, այլ շատ կոնկրետ»,- նշեց Փաշինյանը: Ըստ Փաշինյանը, իշխանությունը շահագրգռված չէ, որ ժողովուրդը բարեկեցիկ ապրի, քանի որ այդ պարագայում կլինեն անկաշառ ընտրություններ և իշխանափոխություն: 

Փաշինյանը նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին:

Նշենք, որ «Ելք» խմբակցությունը պետբյուջեում փոփոխությունների 12 առաջարկ է ներկայացրել, որոնք մերժվել են:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ