25  11  2017

Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Փարիզ

Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Փարիզ

Նոյեմբերի 25-26-ը արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարների 34-րդ համաժողովին։

Փարիզյան համաժողովին Հայաստանը կստանձնի Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը։

Նախատեսվում է, որ Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովին կհաստատվեն Երևանում հաջորդ տարի կայանալիք կազմակերպության կանոնադրական մարմինների նստաշրջանների և գագաթաժողովի ժամկետները, գագաթաժողովի խորհրդանիշը, նշանաբանը և քննարկումմների հիմնական թեմաները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ