22  11  2017

Հրաժարական է տվել աշխարհի ամենատարեց նախագահը



Զիմբաբվեի 93-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեն հրաժարական է տվել: Մուգաբեի նամակում նշվել է, որ նա ինքնակամ է այդ որոշումը կայացրել և որ այդ որոշումն ընդունել է, որպեսզի իշխանության հեշտ անցում տեղի ունենա:

Հրաժարականի պահին խորհրդարանը նրա պաշտոնանկության գործընթացով լսումներ էր անցկացնում, քանի որ նախորդ օրը նխագահը հրաժարվել էր հրաժարական տալ: Հայտարարությունից հետո պատգամավորներն ու փողոցներում հավաքված բնակիչները սկսել են ցնծալ:

Մուգաբեն, ով երկիրը կառավարել է 37 տարի, մինչ այսօր ամենատարեց ղեկավարն էր ողջ աշխարհում: Վերջին օրերին նրա դեմ սկսվել էր քաղաքացիական ու ռազմական պայքար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ