18  11  2017

Պարույր Հայրիկյանը հացադուլ է անում



ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մտադիր է երկուշաբթի օրը հացադուլ սկսել ԿԸՀ-ի դիմաց:

Տարածած տեսանյութի մեջ Հայրիկյանն ասում է, որ իրենք նախատեսում էին ստորագրահավաք սկսել Սահմանադրությունը փոփոխելու նպատակով, սակայն ԿԸՀ-ից հրաժարվել են ստորագրահավաքի համար փաստաթղթեր տրամադրել: «Դիմել էինք նոր Սահմանադրությամբ 200 հազար ստորագրություն հավաքելու իրավունքից օգտվելու համար, քանի որ ներկա Սահմանադրությամբ նախատեսվում է, որ 200 հազար ստորագրությամբ դու կարող ես հանդես գալ նախաձեռնությամբ, բայց մենք ԿԸՀ-ից պատասխան ստացանք, որ օրենքը չի նախատեսում նման բան»,- ասում է նա:

Հացադուլի նպատակը ԿԸՀ-ից՝ Սահմանադրությունը փոփոխելու համար հանրաքվեի ստորագրահավաքի փաստաթղթեր ստանալն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ