17  11  2017

Հայաստանը մշտապես հանդես է եկել ինտենսիվ բանակցությունների օգտին. Էդվարդ Նալբանդյան



ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 16-ին Հայաստան է այցելել Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան։

Նոյեմբերի 17-ին ն Էդվարդ Նալբանդյանը և Ալոիզիո Նունես Ֆերեիրան հանդիպում են ունեցել, որոնց արդյունքներով հանդես են եկել մամուլի ասուլիսով:

Բրազիլիայի արտգործնախարարը կարևորել է առաջին այցը Հայաստան և մեր երկրի հետ կապերի զարգացումը:

Էդվարդ Նալբանդյանը հիմնականում խոսել է ղարաբաղյան հակամարտության և Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին՝ անդրադառնալով Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովում Հայաստան-ԵՄ փաստաթղթի՝ ղարաբաղյան հարցում խնդրահարույց դրույթին:

Ասուլիսն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ