15  11  2017

Պետպատվերով ընդունվածները ևս կզորակոչվեն. Օրինագիծն ընդունվեց



Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին 86 կողմ, 6 դեմ ձայներով ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները: Դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը՝ մինչ քվեարկությունը կոչ անելով չընդունել այն, քանի դեռ չի լրամշակվել և ուսանողների և դասախոսների մտահոգությունները հաշվի չեն առնվել:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում՝ պահանջելով տարկետումը չվերացնել: Իսկ նոյեմբերի 14-ին նաև հացադուլ սկսեցին 5 ուսանողներ, որոնցից մեկը հետո առողջական խնդիրների պատճառով դադարեցրեց հացադուլը:

Որևէ արդյունք չունեցան կրթության և գիտության, պաշտպանության նախարարների և վարչապետի հետ հանդիպումները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ