15  11  2017

Ռուսաստանի արտգործնախարարը Հայաստան է գալիս

Ռուսաստանի արտգործնախարարը Հայաստան է գալիս

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել Է, որ հաջորդ շաբաթվա սկզբին մտադիր Է այցելել Հայաստան և Ադրբեջան: «Հաջորդ շաբաթվա հենց սկզբին պլանավորված են իմ այցերը Երևան և Բաքու: Նախևառաջ այդ այցերը նվիրված են ՌԴ-Հայաստան, ՌԴ-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակներին: Օրակարգը ներառելու Է այդ երկրներից յուրաքանչյուրի հետ երկկողմ հարաբերությունները, դրանք հարուստ են ու հագեցած: Խոսելու ենք տարածաշրջանային ու միջազգային խնդիրների մասին, այդ թվում՝ ջանալու ենք հասկանալ՝ որտեղ ենք գտնվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ վերջերս կայացած հանդիպումից հետո»,- ասել Է Լավրովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ