14  11  2017

10 պատգամավորական ելույթ՝ նույն բանի մասին



Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները խորհրդարանական հերթական քառօրյայի սկզբում բարձրացրեցին փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողների նկատմամբ հարկային մարմինների քաղաքականությունը՝ այն համարելով տեռոր:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենց են դիմել մի քանի հազար առևտրականներ՝ հայտնելով, որ իրենց նկատմամբ ճնշումներ են գործադրվում, ստուգումներ են իրականացնում, թույլ չեն տալիս հանգիստ աշխատել:

Խմբակցության 8 պատգամավորներ հերթով անդրադարձան խնդրին, որոնց մի մասի բարձրախոսն ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անջատում էր:

Թեմային անդրադարձավ նաև «Ելք» խմբակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը: Իսկ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանն էլ հիշեցրեց, որ վերջերս կայացած բողոքի ցույցից հետո ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը սպառիչ պատասխան է տվել:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ