13  11  2017

Խորհրդարանը վերջին ընթերցմամբ կքննարկի աղմկահարույց նախագիծը

Խորհրդարանը վերջին ընթերցմամբ կքննարկի աղմկահարույց նախագիծը

Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

ԱԺ-ի լրատվականը հայտնում է, որ խորհուրդը հաստատել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և նստաշրջանի նոյեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Ազգային ժողովի խորհրդի կողմից սահմանվել են նաև ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքների նախագծերի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման համար սահմանվել է մինչև 90 րոպե տևողություն:

ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել են 17, իսկ նոյեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 30 հարց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ