11  11  2017

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծին



Նոյեմբերի 10-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում պետք է քննարկում անցկացվեր «Զինվորական ծառայության և զինապարտության» մասին օրենքի քննարկումը: Սակայն քվորում չապահովելու պատճառով նիստը հետաձգվեց: ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն 2017 թվականի նոյեմբերի 10-ին ժամը 21:00-ին հրավիրվել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ:

Հիմնական զեկուցող պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանին հարց ուղղեց ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը; Պատգամավորի խոսքով` հիմնական հարցադրումը, որին հստակ պատասխան չի հնչել, դա այն է, թե ինչպե՞ս է կառավարությունը որոշելու, թե ինչպես են որոշելու, թե որ երիտասարդին են տալու տարկետում: Արտակ Զաքարյանը նշեց, որ հետագայում կառավարության համապատասխան կարգերը կսահմանեն տաղանդավոր, կամ ակնհայտ նվաճումներ ունեցող երիտասարդներին, որոնց կտրվի տարկետում:

Ի վերջո, հանձնաժողովը չորս կողմ ձայներով որոշում է կայացրել նիստերի օրակարգում ընդգրկել եւ երկրորդ ընթերցման ներկայացնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ