09  11  2017

Վիզաների դյուրացում, պաշտոնի նշանակում, թերթերի փակում, նոր վարկ. Կառավարության նիստը



Նոյեմբերի 9-ը ՀՀ կառավարության հերթական նիստի օրն է: Գործադիրի օրակարգում ներառված էր 38 հարց, որից 22-ը՝ չզեկուցվող:

Կառավարությունը՝

Փոփոխություններ և լրացումներ արեց տարբեր տարիներին ընդունված բազմաթիվ որոշումներում:

Փոփոխություններ և լրացումներ արեց մի շարք օրենքներում:

Վերաբաշխում արեց 2017թ. բյուջեում:

Սահմանեց Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման կարգը:

Համաձայնություն տվեց Հայաստանի և Դանիայի Թագավորության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Գումար հատկացրեց բնապահպանության, կրթության և գիտության, Սփյուռքի նախարարություններին, պետական եկամուտների կոմիտեին:

Հավանություն տվեց ՀՀ 2018-2020 թվականների տարածքային զարգացման գործառնական ծրագրին:

«ՎԵԼԲԵԿ-ԱՄ» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տվեց:

Հաստատեց ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի աշխատակարգը:

Արմեն Կարապետյանին նշանակեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:

Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում որոշ տարածքների, գույքային իրավունքի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչեց:

Հավանություն տվեց ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 80 մլն եվրո արժողությամբ բազմաոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային համաձայնագրի նախագծին:

«Հայաստանի Հանրապետություն - Ռեսպուբլիկա Արմենիա» և «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերությունները միացրեց «Արմենպրես» ՓԲԸ-ին:

Հավանություն կտա «Հայաստանի Հանրապետության պետություն-մասնավոր գործընկերության քաղաքականություն» փաստաթղթին:

Նիստի օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ:

Կառավարության նիստն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ