07  11  2017

Էդվարդ Նալբանդյանի իսրայելյան շրջագայությունն ու հանդիպումները

Էդվարդ Նալբանդյանի իսրայելյան շրջագայությունն ու հանդիպումները

Նոյեմբերի 6-ին պաշտոնական այցով Իսրայել ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իսրայելի Կնեսեթի նախագահ Յուլի Էդելշտեյնի հետ:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Կնեսեթի ղեկավարն ընդգծել է, որ ր Կնեսեթը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Նալբանդյանը Իսրայելի խորհրդարանի ղեկավարին փոխանցել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև Երևան այցելելու հրավերը։

Զրուցակիցները բարձր են գնահատել երկու խոհրդարանների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը և բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը։

Նախարար Նալբանդյանը և խոսնակ Էդելշտեյնն անդրադարձել են հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, քննարկել միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանն ու ընդլայնմանը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր։

Անդրադառնալով Կնեսեթի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը` Յուլի Էդելշտեյնը նշել է, որ իր տեսակետը ճանաչման կարևորության վերաբերյալ հայտնի է և ինքն այն արտահայտելու բազմաթիվ առիթներ է ունեցել։ 

 

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է նաև Իսրայելի Կնեսեթի փոխնախագահ Հայաստան - Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ:

Նախարար Նալբանդյանն ընդգծել է միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման կարևորությունը՝ այս համատեքստում արժևորելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի համագործակցությունը, «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի գործունեությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգաման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, ապակենտրոնացված փոխգործակցությանը, մշակութային շփումների աշխուժացման, զբոսաշրջության խթանմանն առնչվող մի շարք հարցերի: Անդրադարձ կատարվեց հայ-հրեական պատմական առնչություններին, Իսրայելի հայկական համայնքի և Հայաստանի հրեական համայնքի գործունեությանը։

 

Արտգործնախարար Նալբանդյանն այցելել է նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, ուր հանդիպել է պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին։ Էդվարդ Նալբանդյանը Երուսաղեմի հայոց պատրիարքին ներկայացրել է իր այցելության նպատակները, արդեն ունեցած հանդիպումների արդյունքները։ 

Հանդիպմանն անդրադարձ է արվել Սուրբ Հարության տաճարի երեք իրավատեր եկեղեցիների համագործակցության հարցերին։ Զրուցակիցներն անդրադարձել են համահայկական օրակարգի մի շարք հարցերի։  

Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի վարչությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ