07  11  2017

Նորվեգիան հրաժարվել է զենք վաճառել Ադրբեջանին և Իսրայելին

Նորվեգիան հրաժարվել է զենք վաճառել Ադրբեջանին և Իսրայելին

Նորվեգիայի ԱԳՆ-ն հրապարակել է 2016-ին սպառազինությունների արտահանման մասին խորհրդարանական զեկույցը: Փաստաթղթում ասվում է, որ երկիրը 2016-ին հրաժարվել է պաշտպանական զենք վաճառել Ադրբեջանին, Իսրայելին և մի շարք այլ երկրների:

 Իր որոշումը երկրի կառավարությունը բացատրել է այն բանով, որ Նորվեգան դեմ է զենք վաճառելուն այն շրջաններին, որտեղ պատերազմ է ընթանում պետությունների միջև, կամ քաղաքացիական պատերազմի վտանգ կա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ