04  11  2017

Եվրանեսթի Բյուրոյի ընդունած ուղերձը բացառում է ԼՂ հակամարտության ռազմական լուծումը

Եվրանեսթի Բյուրոյի ընդունած ուղերձը բացառում է ԼՂ հակամարտության ռազմական լուծումը

Եվրանեսթի Բյուրոն ընդունել է Եվրոպական Խորհրդարանի և Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի խորհրդարանների պատվիրակությունների ղեկավարների համատեղ ուղերձը: Ուղերձում կոչ է արվում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները հայկական և ադրբեջանական ուժերի միջև, հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, որը չունի ռազմական լուծում, այլ միայն բովանդակային բանակցությունների վերսկսման, բարեխղճորեն և վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումների և երկխոսության միջոցով: Ներկայացնում ենք ուղերձում նշված կետերը:

1.            Իրավունքի գերակայության առնչությամբ մեզ համար ընդունելի են մեր քաղաքացիների բարձր ակնկալիքները՝ ապահովելու ամուր և արդյունավետ գործող ժողովրդավարական ինստիտուտների առկայությունը և հասնելու կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության և ապօրինի օլիգարխիկ վերահսկողության վերացմանը:

2.            Սույնով պարտավորություն ենք ստանձնում լիարժեք կերպով իրականացնել դատական համակարգի, պետական կառավարման և բանկային և ֆինանսական հատվածի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների բազմակարծության ամրապնդման հետ կապված բարեփոխումները:

3.            Հորդորում ենք ընտրական համակարգի բարեփոխումների իրականացումը՝   միջազգային չափանիշներին համապատասխան և համահունչ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին:

4.            ԵՄ աջակցությունը պետք է իրականացվի հատուկ նախագծված մոտեցմամբ՝  համապատասխանեցվելով յուրաքանչյուր գործընկերոջ հետ համագործակցության հավակնության մակարդակին` « ավելին ավելիի դիմաց» և « պակաս պակասի դիմաց» սկզբունքներին համահունչ:

5.            Արևելյան գործընկերությունը պետք է տա  քաղաքացիների համար շոշափելի արդյունքներ բոլոր գործընկեր երկրներում, մասնավորապես` կրթության, զբաղվածության, շարժունակության հեռանկարների և կապի և ենթակառուցվածքների առնչությամբ:

6.            Ընդգծում ենք նաև գործընկեր երկրներում քաղաքացիական հասարակության ամրապնդման անհրաժեշտությունը և նրա կրևոր դերը Արևելյան գործընկերության շրջանակներում` անզիջում  կերպով դիմադրելու այնպիսի օրենսդրությանը, որը միտված  է սահմանափակելու քաղհասարակության օրինական գործունեությունը:

7.            Մենք կաշխատենք քննության ենթարկել մեր կառավարությունների, Եվրոպական հանձնաժողովի և ԵԱԳԾ-ի արդյունավետությունը՝ մասնավորապես նոր համաձայնագրերի շուրջ բանակցությունների անցկացման և դրանց կյանքի կոչման առումով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ