31  10  2017

Հայաստանի նոր դեսպանը՝ Վրաստանում

Հայաստանի նոր դեսպանը՝ Վրաստանում

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Յուրի Վարդանյանն ազատվել է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Վրաստանում ՀՀ դեսպան է նշանակվել Ռուբեն Սադոյանը:

Յուրի Վարդանյանը դեսպան էր նշանակվել 2014թ. հունիսին: Մինչ այդ, 2013-14 թվականներն աշխատել է որպես սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, 2009-13 թվականները՝ նախագահի խորհրդական:

Ռուբեն Սադոյանը 2007-17 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր՝ ՀՀԿ խմբակցությունից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ