19  10  2017

Նոր օպտիմալացումներ, դպրոցի փակում, նոր մասնագիտություններ. Կառավարության նիստը



Հոկտեմբերի 19-ը կառավարության հերթական նիստի օրն է: Գործադիրի օրակարգում ներառված էր 31 հարց, որից 14-ը չզեկուցվող, երկուսը՝ գաղտնի:

Գործադիրը՝

Միավորեց «Ն. Բ. Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» և «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ները:

Փոփոխություն արեց առողջապահության նախարարության կառուցվածքում:

Փոփոխություններ և լրացումներ արեց ՀՀ դատական օրենսգրքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» և այլ օրենքներում:

Փոփոխություններ արեց նախկինում ընդունած մի շարք որոշումներում:

Միացման ձևով վերակազմակերպեց Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոցը:

Հարկային արտոնություն տվեց «Նանման» և «Կարհաս» ՍՊԸ-ներին:

Հավանություն տվեց «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի մասին:

Վերաբաշխում արեց ՀՀ պետական բյուջեում:

39 մլն դրամ նվիրաբերեց «Թվային Հայաստան» հիմնադրամին:

Հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Կառավարության օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ:

Նիստն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ