18  10  2017

Առաջիկայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Առաջիկայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն առաջիկայում հանդիպում կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար: Այս մասին Ադրբեջանի արտգործբախարար Էլմար Մամեդյարովն ասել է լեհ գործընկեր Վիտոլդ Վաշիկովսկիի՝ Բաքվում անցկացրած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ադրբեջանցի նախարարն ասել է, որ բանակցությունները պետք է լինեն ինտենսիվ և առարկայական. «Մենք խոսել են այդ մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նրանք ունեն մի շարք առաջարկներ: Արտգործնախարարների հանդիպման գլխավոր նպատակը կոնկրետ քննարկումներ անցկացնելն է»:

Հիշեցնենք, որ հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպում ունեցան հոկտեմբերի 16-ին՝ Ժնևում, որից հետո հայտարարությամբ հանդես եկան Մինսկի խմբի համանախագահները:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ