16  10  2017

Ավստրիան ու Ղրղզստանը նոր առաջնորդներ ունեն

Ավստրիան ու Ղրղզստանը նոր առաջնորդներ ունեն

Ավստրիայում հոկտեմբերի 16-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել աջակողմյան Ժողովրդական կուսակցությունը: Այս մասին հայտնել է կուսակցության թեկնածու և առաջնորդ, 31-ամյա Սեբաստիան Կուրցը:

Կուրցը զբաղեցնում է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը, և այժմ կդառնա աշխարհում ամենաերիտասարդ առաջնորդը:

Քվեարկության վերջնական արդյունքները կհայտարարվեն երկու օրից:

Կուրցը մի շարք խոստումներ էր տվել քաղաքացիներին, այդ թվում՝ երկրի ներքին գործերին ԵՄ միջամտության չեզոքացում:

Կիրակի նախագահական ընտրություններ կայացան նաև ԵՏՄ անդամ Ղրղզստանում: Նախնական արդյունքների համաձայն` ընտրություններում հաղթել է նախագահի հովանավորյալ թեկնածու Սոորանբայ Ժեենբեկովը՝ հավաքելով ձայների 54,75-ը:

Երկրորոդ տեղում է թեկնածու Օմուրբեկ Բաբանովը՝ 33,8 տոկոս քվեով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ