13  10  2017

Սարգսյան-Ալիև հանդիպումը կկայան հաջորդ շաբաթ Ժնևում

Սարգսյան-Ալիև հանդիպումը կկայան հաջորդ շաբաթ Ժնևում

Հաջորդ շաբաթ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հոկտեմբերի 12-ին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Սարգսյան-Ալիև հանդիպումը նախաձեռնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Հարցին՝ ինչո՞ւ Սոչիում տեղի չունեցավ Սարգսյան-Ալիև հանդիպում, ՀՀԿ փոխնախագահը պատասխանել է.

«Նման հանդիպում ավելի վաղ ծրագրված չի եղել և դա որոշ լրատվամիջոցների տեղեկություններ են եղել ընդամենը: Հանդիպման կազմակերպիչները Մինսկի խմբի համանախագահներն են, և այստեղ որևէ ինտրիգ փնտրել պետք չէ։ Չկայացավ նման հանդիպում, որովհետև ի սկզբանե նման հանդիպում ծրագրված չէր»:

Արմեն Աշոտյանն, անդրադառնալով Արցախյան հակամարտության գործընթացին, շեշտեց, թե բարեհաջող ընթացքի համար անհրաժեշտ է ստեղծել արժանահավատ անվտանգ միջավայր։ Նա նկատեց, որ այս պահին բանակցությունները շարունակվում են:

 

Ավելի ուշ նախագահի կայքը հայտնեց, որ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ