Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել իր պաշտոնից: Այդ մասին նա հայտարարել է Twitter-ի իր էջում:
«Այսօր անձնական պատճառներով ես որոշել եմ այլևս չղեկավարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը»,- գրել է նա:
Ավելի վաղ՝ հունիսին, հաղորդվել է, որ Պեդրո Ագրամունտը հեռացվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության կազմից:
Իսկ ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արիեվն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԽԽՎ նախագահ Ագրամունտը, ով այս տարի ռուսական կառավարական օդանավով մեկնել էր Սիրիա` Ասադին հանդիպելու, ինքնակամ հրաժարական է տվել: Որոշել է չսպասել Վեհաժողովում վերջնական քվեարկությանը, որը պետք է տեղի ունենար երկուշաբթի:Որպես պատճառ նշել է առողջական խնդիրները»:
Նշենք, որ հայկական պատվիրակությունը բազմիցս հանդես է եկել Ագրամունտին պաշտոնանկ անելու կոչերով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը