25  09  2017

Իրաքն անկախության հանրաքվե է անում

Իրաքն անկախության հանրաքվե է անում

Իրաքյան Քուրդիստան ինքնավար շրջանում մեկնարկել է անկախության հարցով հանրաքվեն: Այն մեկնարկել է տեղի ժամանակով 8:00-ին և կավարտվի 18:00-ին: Քվեարկությունը կազմակերպվել է դպրոցներում, հիվանդանոցներում, վարչական և հասարակական հաստատություններում, զորամասերում:

Հանրաքվեին կարող են մասնակցել բոլորը, ովքեր իրաքյան քաղաքացիություն ունեն և հաշվառված են «Իրաքյան Քուրդիստանի և նրա սահմաններից դուրս քրդական տարածքներում: Իրաքի սահմաններից դուրս բնակվող իրաքցիների համար հատուկ կայքում առցանց քվեարկություն է կազմակերպվել:

Կգործեն 6 հազար 846 ընտրատեղամասեր և 1737 հանձնաժողովներ: Քվեարկությանը կմասնակցի 5,6 մլն մարդ:

Նշենք, որ հանրաքվեի անցկացմանը դեմ էին Իրաքը, Թուրքիան, Իրանը, Սիրիան: Մի շարք երկրներ կոչով էին հանդես եկել՝ հետաձգելու հանրաքվեն: Նախագահ Մասուդ Բարզանին, սակայն, հայտարարել էր, որ հանրաքվեն կկայանա նշանակված ժամկետներում, եթե այլընտրանք չառաջարեն:

Թուրքիայի ԱԳՆ-ն մի շարք հայտարարություններ է տարածել՝ նշելով, որ Քուրդիստանի ինքնավար հատվածի հանրաքվեն իրավական ուժ չունի թե միջազգային իրավուքների, թե Իրաքի Սահմանադրության տեսանկյունից: Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու:

Իրաքի իշխանությունները պահանջել են Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությունից Բաղդադի վերահսկողությանը հանձնել սահմանային բոլոր անցակետերն ու օդանավակայանների տարածքները, ինչպես նաև դադարեցնել Իրաքյան Քուրդիստանի տարածքից նավթի արտահանումն ու վաճառքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ