14  09  2017

Գորիսի քաղաքապետը հրաժարական է տվել

Գորիսի քաղաքապետը հրաժարական է տվել

2017 թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը հրաժարական է ներկայացրել: Սեպտեմբերի 11-ին համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը, որը ներկայացվել է ՀՀ կառավարություն և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

ՀՀ կառավարությունն էլ որոշեց 2017 թվականի նոյեմբերի 5-ին Գորիսում նշանակել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:

Այդ նպատակով ԿԸՀ-ին պետբյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 20.590.8 հազար դրամ:

Վաչագան Ադունցը քաղաքապետ էր ընտրվել 2014 թվականին:

 

               

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ