14  09  2017

Ալեքսանդր Լապշինը լքել է Ադրբեջանի տարածքը

Ալեքսանդր Լապշինը լքել է Ադրբեջանի տարածքը

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը լքել է Ադրբեջանի տարածքը և մեկնել է Իսրայել: Այս մասին գրում է ռուսական РИА Новости գործակալությունը:

Ադրբեջանի նախագահը բլոգերին ներում էր շնորհել սեպտեմբերի 11-ին, մեկ օր անց ազատ էր արձակվել

Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման՝ Արցախ այցելելու համար:

Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի Լապշինը ձերբակալվել էր Մինսկում՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին և արտահանձնվել Բաքվին:

Լապշինի ազատ արձակման հարցը վաղուց էր քննարկվում, բայց չդիմանալով կտտանքներին, Բաքվի բանտում բլոգերը փորձել էր ինքնասպան լինել:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ