14  09  2017

Դարձյալ պետգույքի օտարման որոշումներ, քաղաքապետի նոր ընտրություն, բանակից տարկետում՝ կառավարության նիստում



Սեպտեմբերի 14-ը կառավարության հերթական նիստի օրն է: Օրակարգում ներառված էր 28 հարց, որից 15-ը՝ չզեկուցվող:

Կառավարությունը՝

Վերաբաշխում արեց 2017թ. պետբյուջեում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին թույլ տվեց գնման գործընթաց իրականացնել:

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամին թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների ներմուծման գործունեության իրականացման լիցենզիա տվեց:

Փոփոխություններ և լրացումներ արեց «Քաղաքացիական ծառայության մասին», «Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» և այլ օրենքներում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքներում, Վարչական դատավարության օրենսգրքում:

Ուժը կորցրած ճանաչեց մթնոլորտ արտանետումների կազմի նորմերն ու հսկման մեթոդները սահմանող՝ 2007 թվականի հունվարի 11-ի որոշումը:

«Մինասյան Ռիսայքլինգ Քոմփանի» ՍՊԸ-ին տվեց վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա:

Հավանություն տվեց գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին:

Սահմանեց հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթներին, մրցաշարերին, օլիմպիադաներին ներկայացվող չափորոշիչները:

Փոփոխություններ արեց նախկինում ընդունած մի շարք որոշումներում:

Օտարեց պետական գույք:

Ապրանք ներկրելիս հարկային արտոնություն տվեց «ԱՆԴ», «ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ներին, իսկ «ԱՐՈՅԱՆ» ՍՊԸ-ին տվեց «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն:

Հավանության արժանացրեց ՀՀ-ում շենքերի սեյսմակայունության բարձրացման ռազմավարությանը:

Մի շարք քաղաքացիների տվեց զորակոչից տարկետում:

Գորիսի քաղաքապետի արտահերթ ընտրություն նշանակեց:

Օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ:

Գործադիրի նիստն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ