13  09  2017

Ի՞նչ է արել Հայաստանի կառավարությունը վերջին մեկ տարում. Հաշվետվություն

Ի՞նչ է արել Հայաստանի կառավարությունը վերջին մեկ տարում. Հաշվետվություն

ՀՀ կառավարությունը հրապարակել է 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտրված ոլորտներում արձանագրված  արդյունքները:

 

ՀՀ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

2017 թվականի հունվար – հուլիս ամիսներին 2016 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել են հետևյալ մակրոտնտեսական ցուցանիշները.

ՀՀ պետական բյուջեի կատարում

Պետական բյուջեի եկամուտներ, ընդամենը

106.0 %

Եկամուտներ

107.1 %

Հարկեր և տուրքեր

106.5 %

այդ թվում՝ ավելացված արժեքի հարկ

104.2 %

Այլ եկամուտներ

119.3 %

Պաշտոնական դրամաշնորհներ

41.5 %

 

ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշներ

Տնտեսակիան ակտիվության ցուցանիշը

106.2 %

Արդյունաբերական արտադրանքի ծավալը

112.7 %

այդ թվում՝

 

              hանքագործական արդյունաբերությունը        

               և բացահանքերի շահագործումը

109.1 %

               սննդամթերքի արտադրություն

104.5 %

               խմիչքների արտադրություն

131.6 %

               հիմնային մետաղների արտադրությունը

                  (մետալուրգիան)

117.1 %

               ոսկերչական արտադրատեսակների

               արտադրություն

138.0 %

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը

97.9 %

Շինարարության ծավալը

91.3 %

Առևտրի շրջանառությունը

112.2 %

Ծառայությունների ծավալը (առանց առևտրի)

111.8 %

Սպառողական գների ինդեքսը

100.5 %

Էլեկտրաեներգիայի արտադրությունը

107.8 %

Միջին ամսական անվանական աշխատավարձը

102.7 %

Արտաքին առևտրաշրջանառությունը

126.0 %

արտահանում

121.6 %

ներմուծում

128.5 %

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Հար­կա­յին և մաքսային եկամուտները (ներառյալ ԱԱՀ վերադարձի գումարը) 2017 թ. սեպտեմբեր 1-ի դրությամբ կազմել են 1,139,451.1 մլն դրամ, ինչը շուրջ 6.6 տոկոսով կամ 70,867.1 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:

 

Հար­կա­յին և մաքսային եկամուտները (առանց ԱԱՀ վերադարձի գումարը) նշված ժամանակահատվածում կազմել են 1,082,122.6 մլն դրամ, ինչը շուրջ 6.2 տոկոսով կամ 62,947.0 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշը:

 

Հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող գերավճարներ և ապառքներ:

Գերավճարները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 6.401.2 մլն դրամով՝ 2017 թ. սեպտեմբերի 1-ին կազմելով 265,484.7 մլն դրամ, իսկ չկատարված հարկային պարտավորությունները 2017 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 122,750 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 7,459.1 մլն դրամով:

 

ԱԱՀ-ի վերադարձված գումար: 2017 թ. սեպտեմբեր 1-ի դրությամբ ԱԱՀ-ի վերադարձված գումարը կազմել է 57,328.5 մլն դրամ, ինչը շուրջ 16 տոկոսով կամ 7,920.1 մլն դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշից:

 

Օտարերկրյա ֆիզիկական անձանց ԱԱՀ-ի վերադարձի կիրա­ռու­թյան:

Գնումների մեծության նվազագույն սահմանաչափը 2 անգամ իջեցվել է՝ 100 հազ. դրամի փոխարեն սահմանվելով 50 հազ. դրամի չափով:

Հարկային ստուգումներն առավել հասցեա­կան և արդյունավետ դարձնելու նպատակով 47.8 տոկոսով կրճա­­տվել է հար­կա­յին մարմնի կողմից իրականացվող ստուգումների և ուսում­նա­սի­րությունների թվաքա­նակը:

Գործարկվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ մոնիտորինգային կենտրոնը:

Ներդրվել է «Օրինապահ հարկ վճարող» կար­գա­վիճակի տրամադրման համակարգը:

Աջակցություն՝ հարկային ապառքներ կուտակած հարկ վճարողներին:

Ընդունվել են հարկային համաներում նախատեսող համապատասխան օրենք­ներ, որոնցով սահմանվել է հարկ վճարողների հարկային պարտավորությունների համար հաշվեգրված տույժերից ու տուգանքներից ազատում:

 

Միկրոձեռնարկատիրություն:

Ինքնազբաղված անձինք ազատվել են հարկերի վճարումից (ներկայումս 1380 ինքնազբաղված):

 

Ոչ ռիսկային համարվող երկրներից կատարվող ներմու­ծում­ներ: Գործարկվել է մաքսային արժեքի էլեկտրոնային հայտարարագրման համակարգը:

Տնտեսվարող սուբյեկտների համար նախատեսված միջոցառումներ:

2017 թ. հուն­վարի 1-ից ապահովվել է մաքսային հայտարարագրման էլեկտրո­նային համակարգի հասանելիությունն առանց որևէ վճարի:

 

Հարկային և մաքսային մարմինների կառուցվածքի օպտիմալացում:

Լուծարվել են թվով 20 տարածքային հարկային տեսչությունները՝ դրանց փոխարեն ստեղծելով թվով 3 վարչություններ, կրճատվել է մաքսատների թվաքանակը՝ 9-ից դառնալով 5:

 

Նախատեսվում է:

- Մաքսային հսկողության համար «Կապույտ ուղի» ընթացակարգի ներդրում:

- Հարկային եկամուտների վճարման մեկ միասնա­կան հաշվի ներդրման ապահովում:

- Կամերալ ուսումնասիրությունների իրականացման ավտոմատ համակարգի գործարկում:

 

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

Գործարար միջավայրի բաելավման ուղղությամբ իրականացված քայլեր

WB «Doing Business» զեկույցի շրջանակում հաս­տատվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջո­ցա­ռում­ների ծրագիրը։

Հաստատված 49 միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է, որ ՀՀ դիրքը 190 երկրների շարքում 38-րդ տեղից, այլ հավասար պայմաններում, կբարելավվի 12 կետով:

 

Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված իրավական կարգավորումներ

Նվազեցվել է գյուղատնտեսության ոլորտի ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների կողմից սպառվող բնական գազի սա­կագինը:

Հստակորեն սահմանվել են հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճա­րելու դեպքում պատասխանատվություն առաջացնող գործողությունները, ինչպես նաև կրկնակի բարձրացվել է դրանք չվճարելու խոշոր չափի նվազագույն շեմը` 2 մի­լիոնից դառնալով 4 միլիոն դրամ:

Հաստատվել են ԱԱՀ գումարները արտահանողներին վերադարձնելու պարզեց­ված ընթացակարգերy՝ մինչև 20 մլն ԱԱՀ գումարների վերադարձի համար սահմանելով 4 օ8: Ոչ պետական մարմիններին (լիազորված օպերատորներ` Հայփոստ, Արդշինբանկ, Ամերիաբանկ և Կոնվերս բանկ) վերապահվել է պետական մարմինների կողմից մա­տուցվող ծառայությունների որոշ գործառույթներ.

 

Գործարարների հետ քննարկումների արդյունքում խնդիրների բացահայտում և հնա­րա­վոր լուծումների մշակում

Ռուսաստանի Դաշնությունից ալմաստի հումքի մտակարարումների արդյունա­վետու­թյունը բարձրացնելու նպատակով հստակեցվում են ընթացակարգերը։ Արդյունքում` կսկսվեն ալմաստի հումքի կանոնավոր մատակարարումները ՌԴ Գոխրանից:

 

Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին, սկսնակ ձեռնարկատերերին և նորարարության զարգացմանը

«ՓՄՁ ներ­դրում­ներ» ՈՒՎԿ կողմից  2016թ-ի սեպտեմբեր ամսից ի վեր թվով 63 տնտեսվարողի տրա­մա­դրվել է ընդհանուր 2․3 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով արտոնյալ վարկեր։

ՏՏ ոլորտում երկարաձգվել է հարկային արտոնություններից օգտվելու նախկին ժամկետը` 2020թ. հունվարի 1-ի փոխարեն արտոնություններից օգտվելու ժամկետը սահմանվել է 5 տարի: 2016թ․ սեպտեմբերից մինչ այժմ հավաստագրվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 144 սկսնակ ընկերություն:

 

Արտահանում

2017 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում ապրանքների արտահանումը կազմել է 1185.1 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 210.8 մլն ԱՄՆ դոլարով (21.6 %-ով), այդ թվում.

Արտահանման կառուցվածք

2017 թ. հունվար-հուլիս

 

Արտահանում

Հավելաճ

 

մլն ԱՄՆ դոլար

մլն ԱՄՆ դոլար

%

1. Հանքահումքային արտադրանք

367.2

108.5

42.0

2. Պատրաստի սննդի արտադրանք

277.5

71.3

34.6

3. Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեի

153.5

33.6

28.0

4. Մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ

25.6

15.9

2.6 անգ.

5. Մանածագործական իրեր

65.5

11.4

21.1

6. Կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանք

26.0

7.5

40.6

7. Քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք

15.7

6.9

77.9

8. Տարբեր արդյունաբերական ապրանքներ

7.5

-1.5

-16.7

9. Իրեր քարից, գիպսից, ցեմենտից

9.3

1.5

19.7

10. Սարքեր և ապարատներ

21.2

0.2

1.0

11. Բուսական ծագման արտադրանք

25.2

-13.2

-34.5

12. Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր

171.2

-33.2

-16.2

13. Այլ ապրանքախմբեր

19.6

1.8

10.1

 

Ներմուծում

2017 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում ապրանքների ներմուծումը կազմել է 2161.7 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 479.1 մլն ԱՄՆ դոլարով (28.5 %-ով):

Ներմուծման աճը մեծապես պայմանավորվել է միջանկյալ օգտագործաման (արտադրական նպատակներով) և կապիտալ արտադրանքի ներմուծման աճերով:

Ներմուծման կառուցվածք

2017 թ. հունվար-հուլիս

 

Ներմուծում

Հավելաճ

 

մլն ԱՄՆ դոլար

մլն ԱՄՆ դոլար

%

Ընդամենը

2161.7

479.1

28.5

Կապիտալ ապրանքներ

322.1

80.4

33.3

Միջանկյալ սպառման ապրանքներ

748.9

181.8

32.1

Սպառման ապրանքներ

1090.7

216.8

24.8

 

 

Ներմուծման կառուցվածք

Հավելաճի կառուցվածք

 

%

Ընդամենը

100

100

Կապիտալ ապրանքներ

14.9

16.8

Միջանկյալ սպառման ապրանքներ

34.6

37.9

Սպառման ապրանքներ

50.5

45.3

 

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

Ներդրումների պաշտպանության և վստահության մակարդակի բարձրացում

Մշակվել է օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենքը:

Ներդրվել է ռեդոմիցիլացիայի (վերաբնակեցման) ինստիտուտը- կապահովվի օտարերկրյա նոր 5-10 ընկերությունների մուտք և գրանցում Հայաստանում:

 

Ներդրումային ծրագրեր և դրանց իրականացման լրացուցիչ հնարավորությունների ձևավորում

Ստեղծվել է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն:

Հիմնադրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ» - մեկնարկել են 2 ծրագրեր՝ շուրջ 250 մլն ԱՄՆ դոլարի ներդրումով։

Մասնավոր հատվածից ստացված ներդրումային ծրագրերից 28-ի համար սահմանվել են մաքսատուրքից ազատման արտո­նություններ, 19-ի համար՝ ԱԱՀ հետաձգման արտոնություններ։

2017 թ․-ի 8 ամիսների արդյունքներով պետական և համայնքային բյուջեյից, վարկային ծրագրերով և մասնավոր հատվածի ֆինանսավորմամբ ներդրումային ծրագրերի կատարողականը կազմել է շուրջ 376,0 միլիոն ԱՄՆ դոլար:

2017 թվականի առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքի) ծավալը կազմել է շուրջ 1.024 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ուղղակի ներդրումները՝ շուրջ 328 մլն. ԱՄՆ դոլար (2016 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացում համապատասխանաբար 36.6 % և 26.3%):

Ներդրվել է ներդրումների խթանման և ներդրողների սպասարկման «մեկ պատուհան»-ի սկզբունքով գործող համակարգը:

 

ՀՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ

ՈԼՈՐՏ

2017թ-ի

կատարողականի կանխատեսում

2017թ-ի

8 ամիսների կատարողական

%

Աշխատանք և

սոցիալական ոլորտ

$4,665,318

$1,800,000

39%

Առողջապահություն

$41,792,371

$18,700,000

45%

Արդարադատություն

$4,729,252

$2,500,000

53%

Բնապահպանություն

$4,126,624

$1,400,000

34%

Գյուղատնտեսություն

$101,280,000

$22,614,000

22%

Էներգետիկա և

բնական պաշարներ

$220,235,708

$155,388,141

71%

Պետական գույքի կառավարում

$21,523,370

$582,500

3%

Պետական եկամուտներ

$7,795,914

$3,200,000

41%

Քաղաքաշինություն

$111,502,646

$31,980,000

29%

Քաղաքացիական ավիացիա

$1,000,000

$349,720

35%

Կրթություն և գիտություն

$18,958,455

$6,650,000

35%

Մշակույթ

$1,762,000

$75,300

4%

Սպորտ և երիտասարդություն

$7,135,016

$1,500,000

21%

Տարածքային կառավարում

և զարգացում

$79,190,679

$45,070,000

57%

Տնտեսական զարգացում

և ներդրումներ

$88,870,134

$42,069,000

47%

Տրանսպորտ, կապ և ՏՏ

$119,535,368

$42,040,000

35%

ԸՆԴԱՄԵՆԸ

$834,102,855

$375,918,661

45%

 

Աղյուսակը ներառում է տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում՝ վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն – մասնավոր համագործակցության ներդրումային ծրագրերը, ինչպես նաև մասնավոր այն ներդրումային ծրագրերը, որոնք պետության կողմից ստացել են հարկային, մաքսային կամ այլ արտոնություններ։ Մասնավոր հատվածի կողմից ներկայումս իրականացվող մի շարք ներդրումային ծրագրեր ներառված չեն աղյուսակում։

 

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

Ներգնա զբոսաշրջային  այցելություններ

Հայաստան ընդհանուր այցելությունները  2017թ. հունվար-հունիսին  կազմել են 1.350.791, աճը 2016 թ. հունվար-հունիսի համեմատ 24.3% է:  2016 թ. հունվար-հունիսին  այդ ցուցանիշը կազմել է  1.086.466, 2015 թ. հունվար-հունիսին՝ 1.066.779:

 

 Հայաստան ներգնա  զբոսաշրջային այցելություններ.

2017 թ. հունվար-հունիսին  կազմել է 622.381, աճը 2016 թ.  հունվար-հունիսի համեմատ 24.2 % է: 2016 թ. հունվար-հունիսին  ներգնա  զբոսաշրջային այցելությունները կազմել են 501.118, 2015 թ. հունվար-հունիսին՝ 489.500:

 

 Դեպի Հայաստան մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացում.

Դեպի Հայաստան սահմանային անցման գործընթացի դյուրացում

2016 թ․ նոյեմբերի 10-ից Չինաստանի քաղաքացիները մուտքի արտոնագիր կարող են ստանալ նաև սահմանային անցման կետերում կամ առցանց,

Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին թույլատրվել է այցելել և մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից,

2017 թվականի մարտի 1-ից  ՌԴ քաղաքացիները կարող են այցելել Հայաստան նաև ներքին անձնագրերով,

Քաթարի Պետության քաղաքացիների համար սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ 2017 թվականի հունիսի 10-ից,

Ճապոնիայի քաղաքացիների համար 2017 թվականի սեպտեմբերի 6-ից սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ:

 

ՀՀ-ում մատչելի ավիափոխադրումների ապահովում

2016թ. դեկտեմբերի 15-ից Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը սկսեց շաբաթական 3 չվերթ իրականացնել Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով, իսկ հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը  2017թ. ապրիլի 25-ից սկսած չվերթներ է իրականացնում Գյումրի–Կրասնոդար–Գյումրի, Գյումրի-Սամարա-Գյումրի, Գյումրի-Դոնի Ռոստով-Գյումրի, և 2017 թվականի հունիսի 30-ից նաև Գյումրի-Մոսկվա-Գյումրի ուղղություններով։

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 ՀՀ համայնքների եկամուտների պլանավորման և սեփական եկամուտների հավաքագրումների դինամիկա.

ՀՀ համայնքների  բյուջեների ընդամենը եկամուտների պլանային ցուցանիշներ

 2016թ. համեմատությամբ 2017թ. ՀՀ համայնքների  բյուջեների ընդամենը եկամուտների պլանային ցուցանիշը 127,8 մլրդ դրամից աճել է 9.2 %-ով և կազմել 139,6 մլրդ դրամ:

 

 ՀՀ  համայնքների  բյուջեների սեփական եկամուտների պլանային ցուցանիշներ

2016թ. համեմատությամբ սեփական եկամուտների պլանային ցուցանիշի աճը 2017թ. ին կազմել է 11.1 % կամ 3,9 մլրդ․դրամ, 35 մլրդ․ դրամից դառնալով շուրջ 38,9 մլրդ․ դրամ:

 

ՀՀ  համայնքների  բյուջեների սեփական եկամուտների փաստացի ցուցանիշներ.

2016թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ 2017թ. սեպտեմբերի մեկի դրությամբ սեփական եկամուտները փաստացի ավելացել են  8.5%-ով, որը կազմել է 1,7 մլրդ․դրամ։

 

Ներդրումային ծրագրեր

ՀՀ մարզերի, այլ գերատեսչությունների և մասնավոր ներդրողներ: Ներկայացվել է 170 ներդրումային/գործառնական ծրագիր, որոնցից հավանության է արժանացել  58-ը: 14-ը` ֆինանսավորվել է, 60 ծրագիր ներկայումս գտնվում է քննարկման փուլում:

Ներդրումային ծրագրերի մշակման և բիզնես-ծրագրերի արդյունավետության բարձրացում.

ՀՀ ԿԲ-ի, «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ» Հիմնադրամի մարզային կառույցների հետ համատեղ կազմակերպվել են ներդրումային ծրագրերի հայտերի մշակման սեմինար-դասընթացներ:

 

 ՀՀ մարզերում գործարար ակտիվության խթանում

Իրականացվել են ուսուցողական ծրագրեր մարզպետների, համայնքների ղեկավարների ու համայնքային պատասխանատուների մասնակցությամբ, մշակվել են մարզպետների աշխատանքների գնահատման չափորոշիչներ, մեթոդական ուղեցույցներ համայնքների հնգամյա զարգացման ծրագրերում տնտեսական զարգացմանն ուղղված բաղադրիչի վերաբերյալ։ Մշակվել է  համայնքների կողմից տրամադրվող ծառայությունները մասնավոր ընկերություններին  պատվիրակման մեթոդական ուղեցույց:

Կառավարության հաշվետվությունն ամբողջությամբ՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ